16:06 | 15.11.11 | Նորություններ | 2915

Հայաստանյան 9 ՏՏ-ընկերություններ կներկայացնեն իրենց ծառայությունները Վրաստանում

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանյան 9 ՏՏ-ընկերություններ կմասնակցեն նոյեմբորի 17-19-ը Թբիլիսիում կայանալիք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI):

Ինչպես հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ, GITI-ին հայկական կազմակերպությունների մասնակցության կազմակերպիչ եւ համակարգող), միջոցառմանը Հայաստանից կմասնակցեն Հայկական ծրագրեր, D-Link, Նորք, CHS Verisel Service,  Xinect, Lime Tech, SouthTech Consalting, Essential Solitions, Norma-plus ընկերությունները, ինչպես նաեւ Պետական եկամուտների կոմիտեն, որը կներկայացնի հարկատուների համար նորագույն լուծումները: