10:38 | 10.11.11 | Նորություններ | 2995
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հատուկ սարքավորումներ են փոխանցել Շիրակի մարզի Մարալիկի եւ Արթիկի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներին:
«Նորածնային խնամքի ծրագրի շրջանակներում սա մեր երկրորդ այցելությունն է Շիրակի մարզ: Անցյալ տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը նմանատիպ սարքավորումներ է տրամադրել Գյումրիի երկու ծննդատան: Վստահ ենք, որ այն կօգնի նվազեցնել նորածնային մահացության ցուցանիշը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունը դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երեւանի հիվանդանոցներ մանուկների տեղափոխման անհրաժեշտությունը »,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը չորս տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Երեւանի եւ մարզերի 23 բժշկական կենտրոնում տեղադրվել է մոտ 298 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: