16:20 | 07.11.11 | Նորություններ | 785

YerevanGuide.am կայքը կօգնի ծրագրել ձեր ժամանցը

Երեւան: Մեդիամաքս: Zoom Graphics ընկերությունը գործարկել է http://yerevanguide.am/ կայքը, որը հնարավորություն է տալիս տեղեկանալ Երեւանի ժամանցային իրադարձությունների մասին:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում Zoom Graphics ընկերության համահիմնադիր եւ դիզայներ Արամ Շահինյանն ասել է, որ կայքի շնորհիվ կարելի տեղեկանալ մայրաքաղաքի համերգների, ցուցահանդեսների, թատրոնների եւ կինոթատրոնների խաղացանկի մասին: Նախագծի յուրահատկությունն այն է, որ այցելուներից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ավելացնել տեղեկություններ այս կամ այն միջոցառման մասին:

Մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ տեղեկատվությունը ներկայացվում է անմիջապես Երեւանի քարտեզի վրա:

Արամ Շահինյանը տեղեկացրել է, որ ժամանակի ընթացքում կայքի այցելուները հնարավորություն կունենա ստեղծել իրենց անձնական քարտեզները:

Այս պահին կայքը գործում է 2 լեզվով` հայերեն եւ անգլերեն, բայց շուտով կգործարկվի նաեւ ռուսերեն տարբերակը:   

Նախատեսված է գործարկել նաեւ կայքի շարժական տարբերակը եւ հավելում Facebook-ի համար: