Աիստե Զիլինսկիենե
14:49 | 04.11.11 | Նորություններ | 5136
Երեւան: Մեդիամաքս: Վաղը կկայանա չորրորդ վարպետության դասը Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings 2011 նախագծի շրջանակներում:
Դասը կվարի Լիտվայի եւ Բալթյան երկրների խոշորագույն Delfi լրատվական պորտալների ցանցի կոմունիկացիոն տնօրեն Աիստե Զիլինսկիենեն:
Դասի ընթացքում Աիստե Զիլինսկիենեն կխոսի Delfi պորտալի պատմության մասին, կներկայացնի դրա զարգացման դինամիկան վերջին 10 տարիների ընթացքում: Այսօր Delfi ցանցի այցելուների համախառն լսարանը կազմում է օրական մոտ 1 մլն մարդ:
Yerevan Web Meetings 2011 նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Նախագիծը Մեդիամաքսն իրագործում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ: