14:21 | 26.10.11 | Նորություններ | 1807
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր տեղեկացրել է, որ հոկտեմբերից մինչեւ 2012թ. հունվարի կեսն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են ընկերության բջջային հեռախոսացանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` ցանցի թողունակությունը մեծացնելու եւ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:
Ցանցի վերազինման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին: Սակայն մնացած ժամանակահատվածներում նույնպես զանգեր կատարելիս եւ ստանալիս, ինչպես նաեւ այլ ծառայություններից օգտվելիս հնարավոր են կարճատեւ դժվարություններ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար: