19:16 | 21.10.11 | Նորություններ | 888

Երեւանի քաղաքապետը «Ռոստելոկոմ»-ի հետ քննարկել է միասնական էլեկտրոնային ծառայությունների համակարգի ստեղծման հեռանկարը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի հետ քննարկել է քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման ու երեւանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցերը:

Ալեքսանդր Պրովոտորովը խոստացել է առաջիկա ամիսների ընթացքում քննարկման ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը:

«Մեզ համար սա կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գործունեություն ծավալելու առաջին փորձը: Հաշվի առնելով Երեւանում գործող մեր ռազմավարական գործընկերոջ` «Ջի Էն Սի Ալֆա» ընկերության առկայությունը, հուսով եմ, այդ փորձը կլինի արդյունավետ»,-նշել է  նա: