Երեւան/Մեդիամաքս/. Ներկայացվել է Skype-ի նորացված տարբերակը, որը ստացել է 5.5.0.124 համարը:
Նորացված տարբերակի թողարկման պատճառը, հավանաբար, Microsoft կորպորացիայի կողմից Skype-ի վերջնական կլանումն է, գրում է 3dnews.ru-ն:
Հավելվածի թարմացումը մինչեւ 5.5.0.124 տարբերակը հանում է Skype–ի հետ Google-ի հավելյալ արտադրանքների տեղադրման հնարավորությունը, ինչպես նաեւ ավելացնում է երրորդ կողմերի թողարկումների օգտագործման մասին ծանուցումները:
Բացի այդ, նորացված տարբերակը անվտանգության համակարգում որոշ բացթողումներ է թաքցնում:
Skype 5.5.0.124 կարելի է բեռնել պաշտոնական կայքից:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը