10:24 | 17.10.11 | Նորություններ | 2993

Մեկնարկել է Orange գրքի մրցույթի երկրորդ փուլը

Երեւան/Մեդիամաքս/. Մեկնարկել է \"Orange գրքի մրցանակ 2011\" մրցույթի երկրորդ փուլը` հանրային քվեարկությունը: 

«Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր արժանացել են ժյուրիի հավանությանը: Այս պահից սկսվում է շատ հետաքրքիր շրջան, երբ բոլոր ընթերցասերները կարող են կարդալ ու իրենց կարծիքը հայտնել մասնակից գործերի վերաբերյալ եւ ընտրել, թե որ գործն է տպագրվելու: Սա բացառիկ պահ է, քանի որ սովորաբար ընթերցողները գործը բացահայտում են այն ժամանակ, երբ այն արդեն գրքի է վերածվել: Սա է Orange Գրքի մրցույթի առանձնահատկությունը. այն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ: Հուսով ենք, որ հանրային ընթերցանությունների, քննարկումների եւ հեղինակների հետ հանդիպումների միջոցով մենք կներգրավենք ընթերցողների ամենալայն շրջանակներին եւ կխթանենք հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Չէ՞ որ հաջորդ տարի Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է լինելու»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մինչեւ նոյեմբերի 7-ը առաջին փուլը հաղթահարած մասնակիցների գործերը կարելի է կարդալ առցանց Orange-ի վեբ կայքում`http://orangearmenia.am/book-prize/: Նույն էջում էլ կարելի է քվեարկել ստեղծագործության օգտին` Facebook սոցիալական ցանցի միջոցով:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: