10:11 | 17.10.11 | Նորություններ | 2367

Windows 7 օպերացիոն համակարգը դարձել է աշխարհում ամենաճանաչվածը

Երեւան/Մեդիամաքս/. Windows 7 օպերացիոն համակարգը իր ժողովրդականությամբ անցել է Windows XP հարթակը եւ դարձել աշխարհում ամենաճանաչվածը:

2011-ի հոկտեմբերին նրա չափաբաժինը կազմել է 40,18%, իսկ Windows XP-ինը` 38,72%:

Դեռեւս մեկ տարի առաջ ցուցանիշները հետեւյալն էին` 22,71% եւ 53% համապատասխանաբար, նշում է Tochka.net-ը` վկայակոչելով StatCounter վիճակագրական աղբյուրի հաշվետվությունը:

Apple ընկերության Mac OS X հարթակի չափաբաժինը կազմում է 7,28%, Linux-ինը` չի գերազանցում 1%-ը:

Windows XP օպերացիոն համակարգի ժողովրդականությունը սկսել էր նվազել 2008-ի դեկտեմբերին: Այն ժամանակ այս հարթակի չափաբաժինը կազմում էր 76,89%:

Այժմ Microsoft-ն աշխատում է նոր` Windows 8 օպերացիոն համակարգի ստեղծման ուղղությամբ: