10:31 | 14.10.11 | Նորություններ | 1928

BlackBerry-ն հայտարարել է ծառայությունների ամբողջական վերականգման մասին

Երեւան/Մեդիամաքս/. Երեք օրվա աշխատանքային գլոբալ խափանումից հետո BlackBerry-ի հիմնադիր Մայք Լազարիդիսը հայտարարել է BlackBerry-ի փոստային ծառայությունների ամբողջական վերականգման մասին, հաղորդում է BBC-ն:

Լազարիդիսը ներողություն է խնդրել օգտվողներին պատճառած անհարմարությունների համար եւ հայտարարել, որ ընկերությունը նախաձեռնել է հետաքննել փոստային ծառայության խափանման պատճառները:

RIM (Research In Motion) կորպորացիան խոստովանել է, որ ընկերության պատմության մեջ սա խոշորագույն վթարն է: Վերջին անգամ փոստային ծառայության հետ կապված խնդիրներ էին առաջացել 2009-ին: Ընկերությունում նշել են, որ սերվերային խնդիրներն առաջացել են RIM-ի տվյալների բրիտանական կենտրոնում: