12:57 | 08.10.11 | Նորություններ | 2115

Orange-ը հայ-ֆրանսիական հարաբերությունների կարեւոր հիմնասյուներից մեկն է, ասել է Ֆրանս Տելեկոմ խմբի նախագահը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Արմենիա ընկերությունն իր ներդրումներով եւ գործունեությամբ նպաստում է Հայաստանի տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացմանը եւ դարձել է ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների կարեւոր հիմնասյուներից մեկը:

Այդ մասին ասել է նախօրեին Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում Երեւան այցելած Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը:

Նա Orange-ի գլխամասային գրասենյակում հանդիպում է ունեցել Orange Արմենիայի աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության աշխատանքային կյանքին եւ ներկայացրել Խմբի նպատակներն ու ռազմավարությունը:

Orange-ի գլխավոր խանութում Ստեֆան Ռիշարը հյուրընկալեր էր Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարարին, Ֆրանսիայի  արտաքին առեւտրի գծով եւ տրանսպորտի գծով պետական քարտուղարներին:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամները` ակումբի նախագահ Արման Փինարբասիի գլխավորությամբ: