10:01 | 03.10.11 | Նորություններ | 1993

Չինական Alibaba Group-ը ուզում է գնել Yahoo-ն

Երեւան/Մեդիամաքս/. Չինական Alibaba Group ինտերնետ հսկան հետաքրքրված է Yahoo ընկերության ձեռքբերմամբ:

Ինչպես հաղորդում է Cnews-ը, այս մասին հայտարարել է Alibaba-ի գլխավոր տնօրեն Ջեք Ման` China 2.0 կոնֆերանսում իր ելույթի ժամանակ:

“Yahoo-ն մեզ շատ է հետաքրքրում: Մեր Alibaba Group-ը կարեւոր է Yahoo-ի համար, իսկ Yahoo-ն` մեզ համար”, - նշել է Ման:

Yahoo-ն գնահատվում է $16 մլրդ, հաղորդում է TechCrunch-ը:

Այժմ Yahoo-ին պատկանում է Alibaba Group-ի 40%-ը, որը գնահատվում է  $12,8 մլրդ: Այսպիսով, տվյալ գնահատականների շրջանակներում,  Yahoo-ի արժեքի 80%-ը բաժին է ընկնում իր ասիական ակտիվներին: