09:57 | 03.10.11 | Նորություններ | 1932

Chrome-ը շուտով մասսայականությամբ առաջ կանցնի Firefox-ից

Երեւան/Մեդիամաքս/. Google Chrome բրաուզերը շատ շուտով իր մասսայականությամբ առաջ կանցնի Mozilla Firefox-ից:

Ինչպես գրում է Vesti.ru-ն, ըստ StatCounter գործակալության տվյալների, մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջ Chrome-ը կզիջի միայն առաջատարին` Microsoft Internet Explorer (IE)-ին:

Ըստ StatCounter-ի տվյալների, մինչեւ նախորդ տարվա վերջ Chrome-ին բաժին էր ընկնում համացանցից օգտվողների 23,6%-ը, իսկ Firefox-ին` 26,8%-ը: Microsoft-ի բրաուզերին, իր հերթին, վստահում էր օգտվողների 41,7%-ը: 2011-ի հունվարից Chrome-ը հավաքել է եւս 8%, իսկ Firefox-ը՝ կորցրել 13%: Նույն  ժամանակահատվածում IE-ի չափաբաժինը կրճատվել է 4%-ով:

Եթե այս միտումը պահպանվի, ապա մինչեւ նոյեմբեր Chrome-ի եւ Firefox-ի չափաբաժինները կհավասարվեն, իսկ դեկտեմբերին Google-ը կհայտնվի երկրորդ տեղում: