Երեւան/Մեդիամաքս/. Mozilla Foundation-ը թողարկել է Firefox բրաուզերի նոր` յոթերորդ տարբերակը:
Ծրագրի հեղինակների բլոգում ասվում է բրաուզերի աշխատանքի արագության ավելացման եւ մի շարք սխալների ուղղման մասին, գրում է Lenta.ru-ն:
Մասնավորապես, նախորդի համեմատ նոր տարբերակը սպառում է 20-30% քիչ հիշողություն:
Firefox բրաուզերի առաջին տարբերակը թողարկվել էր 2004-ի նոյեմբերին, իսկ նախորդ` վեցերորդը` 2011-ի օգոստոսին: Net Applications ընկերության տվյալներով, Firefox-ին բաժին է ընկնում դեսքթոփ համակարգիչների շուկայի 22,5 %, ինչը գերազանցում է Google Chrome-ի, Safari-ի եւ Opera-ի չափաբաժինները: