11:25 | 28.09.11 | Նորություններ | 1849

Յուրաքանչյուր հազարերորդ միացում համացանցին ձեւավորում է մինչեւ 80 հազ. աշխատատեղ

Երեւան/Մեդիամաքս/. Երկրում լայնաշերտ ինտերնետի միջին արագության կրկնապատկումը ՀՆԱ-ն ավելացնում է միջինը 0,3%-ով:

Այսօր այս մասին գրում է Ռուսաստանում Ericsson-ի վերլուծական ծառայության ղեկավար Տատյանա Լեդովսկայան` ComNews պորտալի կողմից հրապարակված “Պետական նշանակության խնդիր” հոդվածում:

“Մեր ուսումնասիրությունների առաջին փուլում մենք բացահայտեցինք, որ լայնաշերտ մուտքի թափանցման եւ ՀՆԱ-ի միջեւ առկա է հստակ, վիճակագրորեն նշանակալի կապ: Աշխարհում միջին լայնաշերտ մուտքի աճը 10%-ով միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է ՀՆԱ-ի 1% աճի: Չէ որ լայնաշերտ մուտքի ենթակառուցվածքը անդրադառնում է տասնյակ տարբեր ոլորտների վրա. նպաստում է բիզնես գործընթացների արդյունավետության ավելացմանը, արագացնում հաղորդակցությունը, բառացիորեն կրճատում ժամանակն ու տարածությունը: Բայց դա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ յուրաքանչյուր հազար միացումը համացանցին երկրում ձեւավորվում է միջինը մինչեւ 80 հազար աշխատատեղ: Համացանցը “կոտրում է” տարածությունը եւ բիզնեսին հնարավորություն է տալիս նոր աշխատատեղեր ստեղծել այնտեղ, որտեղ մինչ այդ հնարավոր չէր կամ աննպատակահարմար էր”,- գրում է Տատյանա Լեդովսկայան:

Ինչ վերաբերում է ուսումնասիրությունների երկրորդ փուլին, ապա, ինչպես նշում է Ericsson-ի վերլուծական ծառայության ղեկավարը, ուսումնասիրելով 33 պետությունների վիճակագրությունը` մենք բացահայտեցինք, որ երկրում լայնաշերտ ինտերնետի միջին արագության կրկնապատկումը ՀՆԱ-ն ավելացնում է միջինը 0,3%-ով:

“Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ լայնաշերտ մուտքի արագության հետագա կրկնապատկումները կարող են նպաստել տնտեսության աճին (այսինքն` արագութայն չորսապատիկ աճը կհանգեցնի ՀՆԱ-ի 0,6% աճի), - նշում է Տատյանա Լեդովսկայան: