13:10 | 14.09.11 | Նորություններ | 2413

Yandex-ը App Store-ում եւ Android Market-ում որոնման ծրագիր է գործարկել

Երեւան/Մեդիամաքս/.Yandex-ը ներկայացրել է apps.yandex.ru բջջային հավելումների որոնման ծառայությունը, Lenta.ru-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:

Ծառայությունը հնարավորություն է տալիս ծրագրեր գտնել iOS եւ Android սարքերի համար: Որոնումը իրականացվում է Android Market եւ App Store խանութների տվյալների բազայում:

Օգտվողները կարող են նշել, թե ինչ հավելումներ են որոնում` վճարովի, թե անվճար: Ծրագրերը կարելի է փնտրել ըստ իրենց անվան եւ նկարագրության:

Որոնման ժամանակ հաշվի է առնվում հավելման ճանաչելիությունը:

Apps.yandex.ru-ն բացվում է միայն բջջային սարքերից եւ աշխատում ներկառուցված բրաուզերներում` iOS-ում Safari-ն եւ Android-ում` Ինտերնետը:

Ծառայությունը առայժմ աշխատում է բետա-տարբերակի ռեժիմով եւ հասանելի է միայն Ռուսաստանի օգտվողների համար: