11:36 | 13.09.11 | Նորություններ | 2201

Հոսքային Flash-վիդեոն հասանելի կլինի iPhone-ում եւ iPad-ում

Երեւան/Մեդիամաքս/.Adobe Systems-ը հայտարարել է Flash Media Server 4.5 ծրագրային ապահովման թողարկման մասին, որը թույլ է տալիս հոսքային Flash-վիդեոյի փոխանցում իրականացնել iOS-ի հիման վրա գործող սարքավորումներին:

Նոր ծրագրի շնորհիվ թվային քոնթենթի թողարկողները ստիպված չեն լինի բջջային սարքավորումների օգտագործողների համար կայքերի տարբեր տարբերակներ ստեղծել, այսինքն` Flash աջակցող տարբերակների եւ առանձին՝ iPhone-ի եւ iPad-ի համար, որոնցում տվյալ տեխնոլոգիայի աջակցումը բացակայում է:

Flash Media Server-ի նոր տարբերակը Flash տեխնոլոգիայով հոսքային կլիենտային վիդեոյի ընդունումն անհնար լինելու պարագայում ցուցադրում է այն TTP Live Streaming (HLS) ձեւաչափով, որն օգտագործվում է Apple-ի կողմից iOS-ում եւ QuickTime-ում: Այդ ձեւաչափը աջակցվում է ժամանակակից վեբ-բրաուզերների կողմից` ներառյալ Safari-ն: 

Սակայն խոսքը միայն հոսքային վիդեոյի մասին է, իսկ խաղերը եւ գովազդը iOS-ում չեն կարողանա աշխատել Flash-ի հիման վրա: 

Ինչպես նշում է Cnews-ը, Adobe-ում  iOS-ի աջակցությունը ձեռնտու է շուկայի բոլոր մասնակիցներին: Թողարկողների համար ավելի դյուրին կլինի ավելացնել օգտագործողների բազան, իսկ Adobe-ն իր հերթին կկարողանա կորպորատիվ շուկայում իր լուծումների պահանջակրը բարձրացնել: Իսկ  iOS-սարքավորումների օգտագործողներն կկարողանան նոր նյութին մուտք ստանալ առանց Flash ապահովման, որն Apple-ը կտրականապես հրաժարվում է ավելացնել իր բջջային սարքավորումների մեջ: