17:35 | 07.09.11 | Նորություններ | 3564

Մեկնարկել է Beeline-ի “Նոր մեդիա դպրոց”-ի երրորդ փուլը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը հայտարարում է Beeline “Նոր մեդիա դպրոց”-ում ուսումնական երրորդ փուլի մեկնարկի մասին:

Beeline “Նոր մեդիա դպրոց”-ի դասընթացները նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Ինտերնետ հաղորդակցության հիմնական սկզբունքներին եւ կանոններին եւ համացանցի տարբեր հարթակներում վարել ինտերնետ-օրագիր: Դասընթացներն անցկացվում են հայտնի փորձագետների, հանրահայտ բլոգերների եւ ինտերնետ-հաղորդակցությունների մասնագետների կողմից:

Դպրոց ընդունվելու հայտ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները. լրագրողներ, գրողներ, հրապարակախոսներ` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մտքեր փոխանակել իրենց էլեկտրոնային օրագրերի ընթերցողների հետ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում:

Ողջունելով երրորդ փուլի մասնակիցներին, ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց. «Beeline-Համալսարանի հարկի տակ դուք կծանոթանաք ինտերակտիվ մեդիա աշխարհին, կհանդիպեք հայտնի հայ բլոգերների հետ: Թող ստացած գիտելիքներն ու հմտություններն օգնեն ձեզ ստեղծել որակյալ եւ հետաքրքիր բովանդակություն, որը կներգրավի ընթերցողներ եւ կբարձրացնի Հայաստանում հայալեզու բովանդակության հանրային նշանակությունը»:

Beeline “Նոր մեդիա դպրոց” նախագիծն իրականացվում է «Ժառանգ» ՀԿ-ի հետ համատեղ 2011 թ. հունիսից: Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը երեք շաբաթ է:

Դասընթացն անվճար է եւ նախատեսված է 18-35 տարեկան անձանց համար:

Ծրագրին մասնակցելու վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ “Նոր մեդիա դպրոց”-ի կայքում (http://nmd.zharang.org , կամ Facebook-ում` http://www.facebook.com/normediadproc հասցեով: