16:49 | 02.09.11 | Նորություններ | 2901

ԼՂՀ նախագահը ՎիվաՍել–ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Երեւան: Մեդիամաքս:ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվում են էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության եւ բարգավաճման առաջընթացին: