11:08 | 01.09.11 | Նորություններ | 1966

Սեպտեմբերի 22-ից Facebook-ը երաժշտական ծառայություն կգործարկի

Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 22-ից Facebook-ը կգործարկի անձնական երաժշտական ծառայությունը, հաղորդում է CNBC-ն:  Նույն օրը տեղի կունենա աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի ծրագրավորողների տարեկան կոնֆերանսը:

CNBC հեռուստաալիքի Fast Money Halftime Report ծրագրի հաղորդավար Ջոն Ֆորտը հայտնել է, որ «սոցիալական ցանցի «ծրագրերին ծանոթ մեկը» նրան տեղեկացրել է, որ Facebook-ը մտադիր է սեպտեմբերի 22-ին f8-ի կոնֆերանսի ընթացքում գործարկել իր երկար սպասված երաժշտական ծառայությունը:

Ընդ որում` Ֆորսը նշել է, որ Facebook-ը, ըստ ամենայնի, չի պահելու երաժշտությունը սեփական սերվերների վրա, այլ համագործակցելու է այս ոլորտի այլ ընկերությունների հետ: Լրագրողը կարծում է, որ Facebook-ը, մասնավորապես, կհամագործակցի Spotify-ի, Rdio-ի եւ MOG-ի հետ: