14:49 | 24.08.11 | Նորություններ | 2515

Facebook-ը պարզեցնում է հրապարակումների կարգը

Մեդիամաքս-ը ձեզ է ներկայացնում հրապարակումների կարգի պարզեցման մանրամասները, որոնք տրամադրվել են Facebook Россия-ի կողմից:

Դուք խնդրել էիք այնպես անել, որպեսզի պարզ լինի, թե ով կարող է տեսնել ձեր հրապարակումները: Եվ այսօր մենք որոշ փոփոխություններ ենք իրականացնում, որոնք կհեշտացնեն ձեր գրառումները, լուսանկարները եւ նշումները դիտողների նկատմամբ վերահսկողությունը: Հիմնական փոփոխությունն այն է, որ գաղտնիության բոլոր կանոնները կարելի է վերահսկել անմիջականորեն հրապարակման ընթացքում, այլ ոչ թե ձեր պրոֆիլի կարգավորման առանձին բաժնում, ինչպես դա արվում էր նախկինում:

Ստորեւ մանրամասն նկարագրված են կատարված փոփոխությունները. բոլոր փոփոխությունները ներկայացված են այն կտրվածքով, որը կարտացոլվի ձեր պրոֆիլում եւ որը տեսանելի կլինի ձեզ համար` Facebook-ում նորություններ հրապարակելու ժամանակ:
 
1. Ձեր պրոֆիլը

 
Ձեր պրոֆիլը ձեր տարածությունն է: Դուք պետք է որոշեք՝ ով կարող է տեսնել այնտեղ տեղադրված ինֆորմացիան, եւ պետք է միշտ հնարավորություն ունենաք վերահսկելու այն: Մենք ստեղծել ենք նոր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու ձեր պրոֆիլում տեղադրվող նոր հրապարակումներն ու լուսանկարները, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր կարող են տեսնել այդ ինֆորմացիան:




Պրոֆիլում ինֆորմացիա տեղադրելու կարգավորիչներ
 
Մինչ այժմ ձեր պրոֆիլի բովանդակության գաղտնիության կարգավորիչների մեծ մասը գտնվում էր պրոֆիլի կարգավորման համակարգում:
 
Այժմ  դուք կարող եք վերահսկել գաղտնիության կայանքները ձեր պրոֆիլում տեղադրված ողջ ինֆորմացիայի համար` սկսած ձեր քաղաքի մասին տեղեկություններից եւ վերջացրած ձեր բոլոր լուսանկարներով: Ձեր պրոֆիլի ցանկացած մասի կողքին տեղադրված արտընկա մենյուի օգնությամբ դուք կարող եք վերահսկել, թե ով է դիտելու այդ ինֆորմացիան:

Անմիջապես պրոֆիլում այդ կարգավորիչների մեծ մասի տեղադրումը հնարավորություն է տվել կրճատել գաղտնիության կայանքների ցանկը պրոֆիլի կարգավորիչներում: Եթե ցանկանում եք ավելի շատ իմանալ, կարդացեք պրոֆիլի կարգավորիչների մասին այստեղ` http://www.facebook.com/about/control

Պրոֆիլում նշումների հաստատում
 
Մինչ այժմ լուսանկարները, որոնցում դուք նշված եք, հայտնվում էին ձեր պրոֆիլում անմիջապես ձեզ նշելուց հետո, եւ դուք խնդրում էիք հնարավորություն տալ հաստատելու այդ նշումները նախքան պրոֆիլում հայտնվելը:
 
Այժմ դուք կարող եք հաստատել կամ հեռացնել նշումները լուսանկարներից նախքան ձեր պրոֆիլում հայտնվելը:



Նշումների հաստատում

 
Մինչ այժմ բոլոր նրանք, ովքեր կարող էին տեսնել ձեր հրապարակումներն ու լուսանկարները, կարող էին ձեր հրապարակումներում եւ լուսանկարներում նշել իրենց ընկերներից որեւէ մեկին:
 
Այժմ դուք կարող եք հաստատել կամ հեռացնել որեւէ մեկի կողմից ձեր հրապարակումներում եւ լուսանկարներում հայտնված նշումը:



Պրոֆիլի դիտում
 
Մենք գիտեինք, որ դուք ուզում եք հասկանալ, ինչպիսին են ձեր պրոֆիլը տեսնում ուրիշ օգտվողները, սակայն չգիտեիք, ինչպես անել դա:
 
Այժմ «Տեսնել պրոֆիլը ինչպես...» հղումի օգնությամբ դուք կարող եք հասկանալ, թե ինչպիսի տեսք ունի ձեր պրոֆիլը մյուս օգտվողների համար:



2. Ձեր նորությունների կարգավորիչներ

 
Ի լրացումն պրոֆիլում կատարված փոփոխությունների, մենք փոփոխություններ ենք կատարել նաեւ հրապարակումների գործընթացում: Այժմ դուք կարող եք կառավարել ձեր նորությունների գաղտնիության կայանքները հրապարակման պահին: Մենք ընդլայնում ենք նաեւ գործառույթները. այժմ հրապարակման պահին դուք կարող եք նշել, թե որտեղ եք եւ ում հետ:

Հրապարակման կարգավորումներ
 
Մինչ այժմ ձեր հրապարակումների գաղտնիության կայանքները գտնվում էին առանձին էջում` պրոֆիլի կարգավորման շրջանակներում:

Այժմ, ինչպես պրոֆիլում, բոլոր կարգավորումները տեղադրվել են կարգավիճակի թարմացման պատուհանի կողքին: Այժմ Facebook-ում նորություններ հրապարակելիս՝ դուք կարող եք ընտրել, թե ով կտեսնի այդ նորությունը, եւ այդ ինֆորմացիան տեղադրված է կարգավիճակի թարմացման պատուհանի կողքին: Եթե որոշել եք փոխել ձեր նորությունները դիտողներին, ապա կարող եք անել դա կարգավիճակի պատուհանի կողքին տեղադրված արտընկա մենյուի օգնությամբ:



Այդ արտընկա մենյուի մեջ մոտ ժամանակներս կհայտնվի նորությունը սահմանափակ անձանց համար հրապարակելու հնարավորություն` գործընկերների, ընկերների ցուցակի այս կամ այն անդամների, կամ ձեր խմբերի ցանկացած անդամի համար:

Եթե նորությունը Facebook եք ուղարկում ոչ թե սմարթֆոնից, կամ ձեր կողմից օգտագործվող սարքը չունի նոր հնարավորություններ, ապա կարող եք կարգավորումներ անել գաղտնիության կայանքների էջի վրա` պրոֆիլի կարգավորման շրջանակներում: Այստեղ մենք կնկարագրենք նոր կարգավորումների ձեւերը՝ http://www.facebook.com/about/sharing :
 
Վերաձեւակերպում. «Բոլորը» դարձել է «Մատչելի է բոլորի համար»
 
Մինչեւ հիմա դուք կարող էիք նորությունը հրապարակել բոլորի համար, այս դեպքում Facebook-ի ցանկացած օգտվող կարող էր տեսնել ձեր հրապարակումը:

Այժմ մենք փոխել ենք «Բոլորը» հատկորոշիչը` դարձնելով այն «Հասանելի է բոլորի համար»` նշելու համար, որ այս ինֆորմացիան հասանելի է Facebook-ի բոլոր օգտվողների համար, բայց դա չի նշանակում, որ բոլոր օգտվողները կտեսնեն այդ նորությունը:

Ուզու՞մ եք փոփոխություններ կատարել հրապարակելուց հետո
 
Մինչ այժմ նորությունը հրապարակելուց հետո դուք այլեւս չէիք կարող փոխել այն անձանց ցուցակը, ովքեր կարող են տեսնել այն:

Այժմ դուք կարող եք փոխել ձեր նորությունը դիտողների ցուցակը հրապարակումից հետո: Եթե պատահմամբ նորությունը հրապարակել եք բոլորի համար եւ որոշել ավելացնել ինչ-որ մեկին դիտողների ցանկին, ապա կարող եք ցանկացած ժամանակ փոխել դա արտընկա մենյուում:
 
Նշեք, թե ում հետ եւ ինչ եք ցանկանում քննարկել
 
Մինչ այժմ դուք կարող էիք ձեր հրապարակման մեջ նշել ինչ-որ մեկին միայն այն դեպքում, եթե այդ օգտվողը ձեր ընկերն էր, դուք կարող էիք նշել էջը միայն այն դեպքում, եթե այն ձեզ դուր է եկել: Ընդ որում, եթե դուք ստեղծում էին լուսանկարների ալբոմ, ապա ստիպված էիք լինում ընկերների ցանկում ավելացնել բոլոր այն օգտվողներին, ում ցանկանում էիք նշել այդ ալբոմում:

Այժմ դուք կարող եք նշել  Facebook-ի ցանկացած օգտվողի: Եթե Facebook-ում ձեր ընկեր չհանդիսացող օգտվողն իր հրապարակման մեջ նշել է ձեզ, ապա այդ նշումը ձեր պրոֆիլում կհայտնվի միայն ձեր հաստատումից հետո:

Նշեք հրապարակումների տեղերը

 
Մինչ այժմ դուք քննարկում էիք, թե որտեղ եք գտնվում եւ ինչ վայրեր եք խորհուրդ տալիս այցելել:

Այժմ ցանկացած հրապարակման մեջ դուք կարող եք տեղեկություններ տեղադրել ձեր գտնված վայրի մասին: Դուք կարող եք նշել, թե քաղաքի կամ շրջանի որ մասում եք գտնվում, կամ էլ հրապարակման մեջ նշել հստակ վայրը, օրինակ` ռեստորան, այգի, համերգասրահ: Դուք կարող եք նշել ձեր գտնվելու վայրը` ձեր հրապարակումը ավելի հետաքրքիր դարձնելու համար, սակայն հրապարակման ժամանակ դա պարտադիր չէ, եւ դուք կարող եք չնշել, թե որտեղ եք:



Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես է աշխատում հրապարակումներում վայրերը նշելու հնարավորությունը, այստեղ՝ http://www.facebook.com/about/location :

Նշումների եւ/կամ բովանդակության հեռացում


Նշումները ձեզ հնարավորություն են տալիս տեղեկանալու, թե ով է նշել ձեզ նորություններում կամ լուսանկարում:
 
Մինչ այժմ օգտվողները հեռացնում էին պոստերում կամ հրապարակումներում ոչ ցանկալի նշումները, որպեսզի այդ տեղեկությունը չհայտնվի իրենց պրոֆիլում:

Այժմ մենք հեշտացնում ենք նշումներով նորությունները եւ լուսանկարները պրոֆիլից հեռացնելու հնարավորությունը: Երբ ծանուցում ստանաք այն մասին, որ ձեզ նշել են Facebook-ում, կկարողանաք տեսնել նշողին, եւ ձեզ կառաջարկվի հեռացնել նշումը, հաղորդագրություն ուղարկել նրան, ով հրապարակել է նորությունը կամ նշել ձեզ, եւ խնդրել հեռացնել այդ բովանդակությունը:

Իմացիր ավելին այն մասին, թե ինչպես են աշխատում պրոֆիլի պիտակները, այստեղ` http://www.facebook.com/about/tagging :


 


Այս թարմացումները հասանելի կլինեն առաջիկա շաբաթներին: Թարմացումները հասանելի դառնալուն պես ձեզ կառաջարկվի նոր հնարավորությունների շրջայց կատարել:

Հուսով ենք, որ այդ նորարարությունները ձեր ներկայությունը Facebook-ում կդարձնեն ավելի հաճելի եւ հնարավորություն կտան վերահսկելու ձեր պրոֆիլի բովանդակությունը եւ ձեր նորությունների ակնդրողներին:

Քրիս Քոքս