16:32 | 12.08.11 | Նորություններ | 5402

Orange-ն առաջարկում է նոր հետվճարային բաժանորդներին հեռախոսներ՝ մատչելի գներով

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով «Ամեն ամիս» ծառայության սակագնային պլաններից որեւէ մեկին մեկ տարի ժամկետով` կարելի է ձեռք բերել նոր Samsung, Alcatel կամ HTC ապրանքանիշերի հեռախոս եւ վերջինիս համար վճարված գումարի մի մասն օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար:

Կախված հեռախոսի մոդելից` որպես Orange-ի ծառայությունների համար կանխավճար կդիտարկվի վճարված գումարի 25-ից 60%-ը:

«Օրինակ, ձեռք բերելով HTC Wildfire S մոդելը եւ բաժանորդագրվելով Ամեն ամիս 4000 սակագնային պլանին` բաժանորդը հետագա 10 ամիսների ընթացքում այլեւս չի մտածի ամսական բաժանորդագրության վարձի մասին, քանի որ սմարթֆոնի համար վճարված գումարից 40,000 դրամը կօգտագործվի որպես ամսական վճար», - հայտնեցին ընկերությունում:

Բոլոր հեռախոսների գները եւ կանխավճարի տոկոսները ներկայացված են ստորեւ.

հեռախոսի մոդելը

վճարված գումարը (դրամ)

որից հեռախոսի համար (դրամ)

կանխավճար Orange ծառայություններից օգտվելու համար (դրամ)

Samsung E1182

 25,000

 10,000

 15,000

Samsung S3850

 70,000

 45,000

 25,000

Samsung S5260

 70,000

 45,000

 25,000

Alcatel OT-710D

 40,000

 24,000

 16,000

Alcatel OT-890D

 60,000

 40,000

 20,000

Alcatel OT-990

 100,000

 70,000

 30,000

HTC Wildfire S

 150,000

 110,000

 40,000