15:41 | 11.08.11 | Նորություններ | 2658

Apple-ը դարձել է ԱՄՆ ամենաթանկ ընկերությունը

Երեւան/Մեդիամաքս/.Apple-ը դարձել է ԱՄՆ ամենաթանկ ընկերությունը` շուկայական կապիտալիզացիայով առաջ անցնելով նավթային հսկա Exxon Mobil-ից, որն ԱՄՆ ամենաթանկ ընկերությունն էր 2005-ից ի վեր:


Apple-ին հաջողվել է մնալ շուկայական կապիտալիզացիայով առաջատարը մինչեւ օգոստոսի 9-ի Wall Street-ում առեւտրային նստաշրջանի ավարտը: Ընկերության բաժնետոմսերն այդ օրը էժանացան 2,8%-ով մինչեւ $363.69 մեկ բաժնետոմսի դիմաց (շուկայական կապիտալիզացիան՝ $337 մլրդ), մինչդեռ նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին Exxon-ն ունեցավ ավելի մեծ անկում՝ 4.4% (մինչեւ $68.03), ինչի պարագայում վերջինիս կապիտալիզացիան կազմեց $331 մլրդ, հաղորդում է BBC-ն:

Apple-ն իր շուկայական արժեքով զբաղեցնում էր երկրորդ տեղը 2010թ. մայիսից, երբ այն անցավ Microsoft-ին:

Մինչդեռ Exxon Mobile-ի աճի հեռանկարները սահմանափակված են՝ հիմնվելով նավթի գների եւ նոր հանքերի հայտնաբերման վրա, Apple-ը կարող է շարունակել հանդես գալ նոր տեխնոլոգիական արտադրանքով, որոնցից վերջինը (iPad) ներկայացվել է 2010-ին, իսկ հերթական գադջեթը սպասվում է 2013-ին: