10:01 | 03.08.11 | Նորություններ | 1834

Այս տարի HTC-ն 6-8 նոր սարքեր կարտադրի

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա II-րդ եռամսյակի ցուցանիշների մասին զեկույցում HTC ընկերությունը հայտնել է մինչեւ ընթացիկ տարեվերջ նոր 6-8 բջջային սարքերի եւ պլանշետների թողարկման մտադրության մասին:

3dnews-ը նշում է, որ դեռեւս պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ սարքեր կթողարկվեն եւ ի՞նչ օպերացիոն համակարգով: Հայտնի է միայն, որ հիմնական շեշտը կդրվի Android համակարգի վրա:

HTC-ի ֆինանսական արդյունքները շարունակում են ուրախացնել ընկերության բաժնետերերին: Ընկերության ցուցանիշները բարելավվում են արդեն 5 եռամսյակն անընդմեջ: HTC-ի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում $607 մլն է կազմել, ինչը 108%-ով ավել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում HTC-ն մտադիր է 13,5 մլն բջջային սարք մատակարարել շուկա: