10:07 | 25.07.11 | Նորություններ | 4001

ԱրմենՏելի տնօրենը էքստրիմի սիրահար է

Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 24-ին կայացել է Beeline Extreme 2011 կամ Jeep Trial 2011 միջազգային բաց առաջնությունը:

4×4 Off Road ակումբի կազմակերպած մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից եւ Իրանից:

Beeline Extreme 2011-ի առաջին փորձնական պտույտը կատարեցին ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ մրցույթի կազմակերպիչ, 4×4 Off Road ակումբի տնօրեն Արտաշես Ստեփանյանը:  

«Ժամանակին ես էլ եմ զբաղվել այս մարզաձևով: Այն մեծ ադրենալին է տալիս, էքստրիմի սիրահարների համար ժամանցի յուրահատուկ ձեւ է:  Մեր ընկերությունը ողջունում է նման միջոցառումների կազմակերպումն ու կոչ անում ավելի ակտիվ լինել. պատահական չէ, որ փորձնական  պտույտին ես էլ մասնակցեցի»,- BRAVO.am կայքին ասել է Իգոր Կլիմկոն: