Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 12-ից Microsoft ընկերությունը դադարեցնում է կիրառել Office XP գրասենյակային փաթեթը եւ Vista օպերացիոն համակարգի համար նախատեսված Service Pack 1 (SP1) թարմացումների փաթեթը:
Հուլիսի 12-ին ընկերությունը այդ ապրանքների համար կթողարկի վերջին թարմացումները: Դրանից հետո Office XP-ի եւ Vista SP1-ի համար նոր «ուղղումներ» այլեւս չեն թողարկվելու: Microsoft-ը նշում է, որ կարելի է շարունակել այս ծրագրերի օգտագործումը, սակայն թարմացումների բացակայության պատճառով անվտանգությունը չի կարող երաշխավորված լինել:
Vista SP1-ի օգտվողներին խորհուրդ է տրվում տեղադրել SP2 թարմացումների փաթեթը, որի կկիրառվի մինչեւ 2012-ի ապրիլ:
Microsoft-ը Office XP գրասենյակային ծրագրերի փաթեթը թողարկել էր 2001-ին:
2006-ին թողարկվել էր ОС Vista-ն կորպորատիվ, իսկ 2007-ին` «տնային» օգտատերերի համար: