11:54 | 06.07.11 | Նորություններ | 2593

33-ամյա Գեւորգ Վերմիշյանը գլխավորել է “Մեգաֆոն”-ի ֆինանսատնտեսական վարչությունը

Երեւան/Մեդիամաքս/. Գեւորգ Վերմիշյանը նշանակվել է “Մեգաֆոն” ԲԲԸ-ի ֆինանսատնտեսական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Գեւորգ Վերմիշյանի պարտականությունների շրջանակը կներառի ընկերության կորպորատիվ ֆինանսների, բյուջետավորման եւ նախագծման գործընթացների, ինչպես նաեւ ռիսկերի եւ գնումների կառավարման աշխատանքները:

Գեւորգ Վերմիշյանը ծնվել է 1978 թվականին: 2002-2007թթ. աշխատել է “Լուկոյլ” ԲԲԸ-ում: 2007-ից մինչեւ 2011 հունիսը ղեկավարել է ԱՖԿ “Սիստեմա”-ի կորպորատիվ ֆինանսների ստորաբաժանումը: Այդ ժամանակահատվածում Վերմիշյանի գլխավորած թիմը $ 7 մլրդ ընդհանուր արժողությամբ ավելի քան 35 խոշոր գործարքներ է իրականացրել: