10:41 | 28.06.11 | Նորություններ | 1907

iPad-ը գրավել է պլանշետների վեբ-թրաֆիքի մեծ մասը

Երեւան/Մեդիամաքս/. Apple ընկերությունը բառացիորեն «գրավել է» պորտատիվ անլար կապի միջոցով փոխանցվող միջազգային տեղեկատվության հոսքի առյուծի բաժինը:

Մայիս ամսվա վեբ-թրաֆիկի 89%-ը բաժին է հասնում Apple-ի արտադրության պլանշետներին, մնացած 11%-ը` մրցակից Research in Motion (BlackBerry), Asus, Motorola եւ Samsung ընկերությունների սարքերին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին վկայում է comScore ընկերության հաշվետվությունը:

ԱՄՆ-ում Apple-ը գրեթե մենաշնորհային դիրքերում է: iPad-ին բաժին է հասնում պորտատիվ անլար կապի միջոցով փոխանցվող տեղեկատվության 97%-ը: