11:56 | 23.06.11 | Նորություններ | 2439

LinkedIn-ը հասանելի է ռուսերեն լեզվով

Գործնական շփման համար նախատեսված LinkedIn սոցիալական կայքը հայտարարել է կայքի ռուսալեզու տարբերակի գործարկման մասին:  

LinkedIn-ում արդեն ավելի քան 400 հազար ռուսալեզու օգտագործողներ են գրանցված եւ Ռուսաստանի հետ կապված ավելի քան 1000 խմբեր են ստեղծվել:  Cnews-ը նշում է, որ  LinkedIn-ում իրենց անհատական էջերն ունեն ռուսաստանյան մի շարք խոշոր ընկերություններ, որոնց թվում են Գազպրոմը, Սբերբանկը եւ Բիլայնը:  

«Արեւելյան Եվրոպայի երկրներից օգտատերերի թիվն անընդհատ աճում է, եւ դա LinkedIn-ի համար տվյալ տարածաշրջանում զարգանալու հիանալի հնարավորություն է: Սովորաբար ազգային լեզվով կայքի հասանելիությունն աջակցում է օգտագործողների նոր հոսքին, որոնք իրենց փորձով հարստացնում են  LinkedIn-ի արդեն առկա համայնքը», - ասել է Եվրոպայում LinkedIn-ի գործադիր տնօրեն Արիել Էքշտեյնը:

LinkedInի գլոբալ լսարանը 100 մլն մարդ է կազմում: Սոցցանցը կայքի նաեւ թուրքերեն եւ ռումիներեն տարբերակներն է գործարկել:

PanARMENIAN.Net-ի տվյալներով` LinkedIn-ում գրանցված են ավելի քան 3400 օգտատերեր Հայաստանից: