14:16 | 15.06.11 | Նորություններ | 3024

ՀՀ ԳԱԱ երեք ինստիտուտներ կմասնակցեն ԵՄ-ի FP7 նախագծին

Երեւան:Մեդիամաքս: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ երեք ինստիտուտներ շահել են ԵՄ-ի գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի  (FP7) դրամաշնորհները` յուրաքանչյուրը 500 հազ. եվրոյի չափով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսօր ասել է, որ ֆիզիկայի, ինֆորմատիկայի եւ բնապահպանության բնագավառներում աշխատող այդ ինստիտուտները 3 տարվա ընթացքում հնարավորություն կունենան ինտեգրվել եվրոպական գիտական կառույցներին: