17:09 | 02.06.11 | Նորություններ | 3074

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մանկապատ» նախագծի գլխավոր գործընկերն է

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է «Մանկապատ» (Քինդերվոլ) նախագծի մեկնարկի մասին:

«Մանկապատ»-ը ոչ ֆորմալ կրթական նախագիծ է, որը երեխաներին հնարավորություն է ընձեռում առանց մեծահասակների անմիջական միջամտության, գիտելիքներ ձեռք բերել` անկախ իրենց տարիքից եւ դպրոցական ծրագրային նյութից:

Նախագծի շրջանակում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում պատի մեջ տեղադրվել է համակարգչային երկու տերմինալ, որոնց միջոցով գյուղի երեխաները կարող են մուտք գործել կրթական կայքեր:

Պիլոտային նախագծի արդյունքները կամփոփվեն երեք ամսից: Դրա արդյունավետության դեպքում նախատեսվում է նման ծրագիր մշակել հայաստանյան եւս 150 գյուղերի երեխաների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի գլխավոր գործընկերն է: