12:17 | 30.05.11 | Նորություններ | 4467

Telcell-ը պարզեցրել է Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարման գործընթացը

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է Ճանապարհային ոստիկանության տուգանքները ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարելու ֆունկցիոնալ հավելումների մասին:

Մասնավորապես, ավելացել է տուգանքի վճարման ժամանակ սոցիալական քարտի համարը որպես իդենտիֆիկացում օգտագործելու հնարավորությունը:

Դա հնարավորություն կտա արագացնել վճարման գործընթացը, եւ այժմ այն կտեւի 1 րոպեից ոչ ավելի: Գործողության վերջում վճարողի բջջայինի վրա SMS հաղորդագրություն կգա: Այն վճարողները, որոնք այս կամ այն պատճառով չունեն սոցիալական քարտ, հնարավորություն կունենան ռեկվիզիտները լրացնել վիրտուալ ստեղնաշարի օգնությամբ:

Ճանապարհային ոստիկանության տուգանքները Telcell ինքնասպասարկման տերմինալով վճարելու ծառայությունը գործում է 2009 թ. նոյեմբերից: