15:26 | 23.05.11 | Նորություններ | 3185

“ԱրմենՏել”-ը ուսանողներին հրավիրում է ստաժավորման

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 2011-2012 թթ. ուսանողների ստաժավորման` “3-րդ սերունդ” ծրագրի մեկնարկի մասին:

Ամառային 2 ամիսների ընթացքում ուսանողներին հնարավորություն կընձեռվի աշխատել ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև  սովորել “Հայաստանի Beeline Համալսարանում”: Ամառային ստաժավորման ավարտին լավագույնները կկարողանան շարունակել աշխատանքը “ԱրմենՏել”-ում` ճկուն գրաֆիկով, որը կարելի է համատեղել դասերի հետ: Հետագայում շրջանավարտների առջև բացվում է “ԱրմենՏել”-ում մշտական աշխատանքի անցնելու հեռանկարը:

“Հանդիսանալով Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, “ԱրմենՏել” ընկերությունը տաղանդավոր երիտասարդներին հանավորություն է տալիս գործնական փորձ ձեռք բերել ոչ միայն կապի ոլորտում, այլև մարքեթինգի, վաճառքների, ֆինանսների կառավարման: Այդ փորձն, անշուշտ, կօգնի ուսանողներին հետագայում աշխատանքի տեղավորման հարցում”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բուհերի բարձր կուրսերի ուսանողները: “ԱրմենՏել”-ում ստաժավորում անցնել ցանկացողները պետք է մինչև հունիսի 1-ը լրացնեն համապատասխան դիմումը ընկերության www.beeline.am կայքում և ուղարկեն այն student@beeline.am հասցեին:

Հայաստանում  “3-րդ սերունդ”  ստաժավորման ծրագիրն իրականացվում է 2008 թվականից: Երեք տարիների ընթացքում ստաժավորում են անցել  տասնյակ ուսանողներ, որոնց մեծ մասն այժմ հանդիսանում է “ԱրմենՏել” ընկերության աշխատակիցներ: