15:51 | 06.05.11 | Նորություններ | 3032

Ադրբեջանում կարգելվեն «փակ համարներից» զանգերը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է մշակել նոր փաստաթուղթ «փակ համարներից» զանգերը դադարեցնելու համար, ասել է նախարար Ալի Աբասովը:

«Կարծում ենք, որ «փակ համարներից» զանգելը սխալ է: Այդ առիթով ստանում ենք բազմաթիվ դիմումներ եւ բողոքներ: Կձեռնարկվեն որոշակի միջոցառումներ: Սակայն հարկավոր է այնպես անել, որպեսզի դա բացասական ազդեցություն չունենա բջջային օպերատորների առեւտրային գործունեության վրա»,- ըստ «Թրենդի», ասել է նախարարը: