15:24 | 27.04.11 | Նորություններ | 3140
Երեւան: Մեդիամաքս: Informa telecoms & media ընկերության վերլուծաբան Սթիվ Ուիլսոնը Մեդիամաքսն անվանել է «խոշոր դերակատար» հայաստանյան օն-լայն շուկայում:
Սթիվ Ուիլսոնը այդ մասին գրել է Telecoms.com կայքում տեղակայված` հայաստանյան ինտերնետի մասին հոդվածում, որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ`
«Միջազգային հասանելիության արժեքի նվազեցման մեկ այլ ճանապարհ է Հայաստանում տեղակայված կայքերի թվի ու հայկական բովանդակության քանակի ավելացումը: Օրինակ, Մեդիամաքսը խոշոր դերակատար է հայաստանյան օն-լայն շուկայում եւ ունի մի քանի պորտալներ»,- գրում է Սթիվ Ուիլսոնը:
Informa ընկերության 150 գրասենյակներում աշխատում է շուրջ 8000 մարդ: