11:23 | 20.04.11 | Նորություններ | 3312
Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, բոլոր այն քաղաքացիներն, ովքեր խաղադրույքներ են կատարում «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության ինտերնետային կայքի միջոցով, այսուհետ կարող են իրենց էլեկտրոնային հաշվեհամարները լիցքավորել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի տերմինալների միջոցով: Վճարումը կատարվում է առանց միջնորդավճարի, պարզեցված եղանակով:
Մասնավորապես, անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել «Եվրոֆուտբոլ» կոճակը, մուտքագրել հաշվեհամարը եւ կատարել վճարում որից հետո վճարողին կտրամադրվի անդորրագիր: Վճարումներ կատարելու համար կարելի է նաեւ այցելել «այլ ծառայություններ» բաժին:
«Ավելացնելով մեր համակարգում այս ընկերությանը` մենք ապահովում ենք ՀՀ գործող երեք խոշոր բուքմեյքերական ընկերությունների առկայությունը մեր վճարային տերմինալների լայն ցանցում», - նշել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: