15:59 | 12.04.11 | Նորություններ | 3018

Beeline-ը կրկնապատկում է արագությունը “Drive” սակագնային փաթեթում

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կրկնապատկել է արագությունը շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթում:

Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps, նախկին 128 kbps փոխարեն:

“Շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթը երիտասարդների շրջանում մեծ ճանաչում է վայելում: “ԱրմենՏել” ընկերությունն ոչ միայն ավելացնում է ինտերնետ մուտքի արագությունն, այլև, բարձրացնելով նվազագույն չափանիշները, սահմանում է որակի նոր շեմ, որն ընդունված է տեխնոլոգիապես զարգացած երկրներում”,-  նշեց  “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Drive” սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ:  “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար: “Drive” սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 3072 ՄԲ (upload/download):

“Drive” սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային “Գիշերային”, “Անսահմանափակ”  սակագնային փաթեթներ և հակառակը: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 10 օր հետո, սակայն մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: