15:20 | 04.04.11 | Նորություններ | 3151
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Hi-Line ծառայության նոր` “Մեգա 256” և “Մեգա 512” անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին:
“Մեգա 256” կամ “Մեգա 512” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, ամսեկան վճարը կկազմի համապատասխանաբար 4500 և 6000 դրամ: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է մոդեմը եւ միացում, ինչպես նաեւ նրանք հնարավորութույն կստանան մեկ ամիս անվճար ինտերնետ օգտագործել:
“Առաջարկն ուղղված է առաջին հերթին լայնաշերտ ինտերնետի տարածմանն այն մարդկանց շրջանում, ովքեր կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի տեղեկատվություն ներբեռնելու կարիք չունեն: Մեր նոր սակագնային փաթեթները թույլ կտան հաճախորդներին, այդ թվում մարզերից, մատչելի գնով միանալ ժամանակակից կայուն և հուսալի լարային տեխնոլոգիային”, - նշեց “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա” սակագնային փաթեթ առանց որևէ սահմանափակումների, ինչպես նաև առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից: “Նախընտրելի” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում, վերակնքնելով պայմանագիրը, կարող են անցնել դեպի ավելի բարձր արագությամբ “Մեգա” սակագնային փաթեթներ:
“Մեգա” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա” սակագնային պլանի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունն` օգտագործման ժամանակահատվածի համար: