Երեւան, Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ:
Հանրապետության ղեկավարը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներցության խթնաման հարցեր: