17:39 | 31.03.11 | Նորություններ | 3206

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հյուրընկալել էր TV ideal դպրոցի սաներին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իր գլխամասային մասնաշենքում հյուրընկալել էր TV  ideal դպրոցի սաներին:

Դպրոց-ստուդիայի սաների պատրաստած տեսանյութերը  յուրաքանչյուր շաբաթ դիտում եւ քննարկում են մասնագետները: Հերթական թեմա էր հայտարարվել «Կապը եւ սպասարկումը»:

«Մրցույթի մասնակիցները աշխատանքների գերակշիռ մասը նվիրել են ոլորտում առաջատարի դիրք զբաղացնող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին` ցանկություն հայտնելով հանդիպել եւ կարծիքներ փոխանակել գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Մասնագիտական հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված հեղինակները խրախուսական նվերներ են ստացել այդ հանդիպման ընթացքում», - Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերությունում:

«Ձեզ հաջողվել է բացահայտել, որ ցանկացած ոլորտում զարգացման հիմնական գրավականը առողջ մրցակցությունն է: Նույնքան կարեւոր է գիտակցել նաեւ, որ այդ առաջընթացն ապահովողը` աշխատակիցը, ամենաթանկ կապիտալն է» ,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: