17:31 | 14.03.11 | Նորություններ | 3105

Orange-ի աջակցությամբ կահավորվել է Վահան գյուղի մանկապարտեզը

Orange-ը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները:

Վահան գյուղի մանկապարտեզի բացմամբ մեկնարկում է Orange-ի եւ Շենի` համայնքային զարգացմանն ուղղված 2011թ. բարեգործական ծրագիրը: 

Վահան գյուղն ունի 1228 բնակիչ, եւ մանկապարտեզը նախատեսված էր ընդունելու 20 երեխայի, սակայն բազմաթիվ դիմումների արդյունքում ծրագիրն ընդլայնվեց եւ մանկապարտեզն այսօր պատրաստ է ընդունել 40 երեխայի: 

Մանկապարտեզի վերականգնման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID/CHF եւ «Շեն» կազմակերպությունները, իսկ կահավորումն իրականացրել է Orange-ը` տրամադրելով 5,945,000 դրամ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաեւ համայնքը: 

«Որպես երկրի տնտեսական կյանքում կարեւոր դեր ունեցող ընկերություն` մենք ցանկանում ենք նաեւ մեր ներդրումն ունենալ այլ` «ոչ հաղորդակցային» ոլորտներում: Անցյալ տարվա ընթացքում Շենի հետ իրականացված բազմաթիվ ծրագրեր իրենց հրաշալի արդյունքն են տվել: Դրա ապացույցն են այն մանկապարտեզներն ու մարզադահլիճները, որոնք այսօր բազմաթիվ երեխաների են ընդունում: Եթե միայն դիտարկենք համակարգչային սրահներից մեկի` Արագած համայքնի դեպքը, կտեսնենք, որ ընդամենը հինգ ամսում այս փոքր գյուղում 2000 ինտերնետի այցելություն է եղել », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: