Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի App Store-ում հասանելի է «Տաթեւի Թեւեր» iPhone-ի համար նախատեսված ծրագիրը:
«Դեվելոփվեյ» ընկերության կողմից ստեղծված ծրագիրը պարունակում է ճոպանուղու, Տաթեւի վանական համալիրի եւ Հայաստանի լանդշաֆտների լուսանկարներ, ինչպես նաեւ օդային անցուղու եւ Տաթեւի պատմության մասին տեղեկատվություն:
2010 թ.-ի հոկտեմբերի 23-ին «Տաթեւի թեւեր» ճոպանուղին գրանցվեց Գինեսի գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի օդային անցուղի:
«Տաթեւի Թեւեր» iPhone ծրագիրը կարելի է ներբեռնել http://tatev.developway.am կամ http://itunes.apple.com/us/app/wings-of-tatev/id420275334?mt=8 հասցեներից: