UITE-ի տնօրեն Կարեն Վարդանյանը
12:46 | 28.02.11 | Նորություններ | 3505
Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ համատեղ ՀՀ հինգ ուսումնական հաստատություններում կգործարկի ռոբոտաշինության խմբակներ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, UITE-ի տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր հայտնել է, որ խմբակներ կգործարկվեն «Քվանտ», «Օհանյան», «Մխիթար Սեբաստացի», «Անանիա Շիրակացի» կրթահամալիրներում եւ ՀՊՃՀ հենակետային վարժարաններում:
ArmRobotics ռոբոտների բաց առաջնության շրջանակներում մարտի 4-ին եւ 5-ին կանցկացվեն «Գծին հետեւող ռոբոտ» եւ «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները, որոնց կմասնակցեն դպրոցականներից եւ ուսանողներից կազմված 9 թիմեր:
Այսօրվանից սկսվում է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին մասնակցության հայտերի ընդունումը, իսկ մինչեւ տարեվերջ կհայտարարվի «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթի հայտերի գրանցումը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարեւորել է նման մրցույթների անցկացումը: Նրա խոսքերով, դրանք հնարավորություն են տալիս զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: