16:32 | 23.02.11 | Նորություններ | 3204

Orange Armenia-ն ընդլայնեց Orange Գոտին` նրանում ընգրկելով Ավստրիան

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն ընդլայնել է Orange Գոտում ներառված երկրների ցանկը`դրանում ընգրկելով Ավստրիան:

Այսուհետ Ավստրիայում միանալով տեղական Orange ցանցին` Orange Armenia-ի ռումինգից օգտվողները կունենան հատուկ սակագներ` 250 դրամ/րոպե բոլոր մուտքային և ելքային զանգերի համար եւ 200 դրամ կարճ հաղորդագրությունների համար:

Orange Գոտին միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում է Orange/Ֆրանս Տելեկոմը` Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, որտեղ բաժանորդները կարող են միանալ տեղական Orange ցանցին, և Բելգիա, որտեղ Ֆրանս Տելեկոմը գործում է Mobistar ապրանքանիշի ներքո: