15:09 | 17.02.11 | Նորություններ | 2901

Կառավարությունը հաստատել է նորարարական տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է նորարարական տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը:

Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «այդ հայեցակարգն առաջին քայլն է գիտատար տնտեսության կառուցման ճանապարհին եւ այն հիմք կդառնա կառավարության հետագա գործողությունների համար»:

Հայեցակարգը արձանագրում է նորարարական տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության կոնկրետ ծրագրերը, ժամկետներն ու գործիքները: