11:38 | 16.02.11 | Նորություններ | 2925
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) հայտարարել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» շենքի կառուցման համար տիպային նախագծի տեղակապման եւ վերամշակման հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ:
Տիպային նախագիծը մշակվել է IBA Molecular կազմակերպության կողմից, որը կարտադրի կենտրոնում տեղադրվելիք ցիկլոտրոնը:
Մրցույթի փաթեթ ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին մինչեւ ս.թ. մարտի 11-ը, ժամը 15.30-ը:
Փաթեթը կարելի է նաեւ ներբեռնել www.cf.am/aceo կայքից:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ` ք. Երեւան, Մհեր Մկրտչյան 5 հասցեով, մինչեւ հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 30-րդ օրվա, այն է` ս.թ. մարտի 13-ին` ժամը 15:30: