11:39 | 09.02.11 | Նորություններ | 1861

Վրաստանում վիրտուալ տեղեկատվական-տեխնոլոգիական գոտի է ստեղծվում

Երեւան/Մեդիամաքս/. Վրաստանում սկսվել է ընկերությունների հայտերի ընդունումը վիրտուալ տեղեկատվական-տեխնոլոգիական գոտում կարգավիճակի շնորհման համար:

Կարգավիճակը շնորհվում է հայտագրման պահից 48 ժամվա ընթացքում:

Վրաստանի Ֆինանսների նախարարությունում ասել են, որ Վրաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում առկա են էական խնդիրներ, այդ թվում` ՏՏ ոլորտում կրթության ցածր մակարդակը, փոքր ներքին շուկան, հմուտ աշխատուժի պակասությունը:

Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների ստեղծման նպատակն է ՏՏ ապրանքի արտահանման խթանումը, արտերկրյա ներդրումների ներգրավումը, աշխատանքային շուկայում հմուտ ռեսուրսների պահանջարկի ստեղծումը, տեխնոլոգիաների հոսքի արագացումը: