09:52 | 26.01.11 | Նորություններ | 2910

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը արդեն ունի 105 սպասարկման կենտրոն

Երեւան/Մեդիամաքս/. Աբովյան քաղաքում բացվել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի` բարձրակարգ սպասարկման ժամանակակից երկրորդ կենտրոնը, որն էականորեն կընդլայնի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելու բաժանորդների հնարավորությունը:

Նորաբաց կենտրոնն ունի ժամում 100 բաժանորդի սպասարկելու հնարավորություն:

“Մենք հետևողական ենք` 2 միլիոնը գերազանցող մեր բաժանորդներին առավելագույն հարմարավետություն առաջարկելու հարցում: Այդ տրամաբանությամբ ձգտում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնել մարզերում: Մեր սպասարկող անձնակազմը հասանելի է երկրի ամբողջ տարածքում”,- ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Աբովյան քաղաքի Հանրապետության 22 հասցեում (“Վան” սուպերմարկետի հարևանությամբ) բացված նոր կենտրոնը դարձավ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի սպասարկման 105-րդ կենտրոնը Հայաստանում: