Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) մտադիր է Համաշխարհային Բանկի /ՀԲ/ ծրագրի շրջանակներում մասնակցել Հայաստանում գերարագ ինտերնետային ցանցի կառուցման մրցույթին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Միաժամանակ, նրա խոսքերով, մրցույթի մասին դեռեւս ոչ մի ծանուցում չի ստացվել:
Իգոր Կլիմկոն կարծում է, որ այդ նախագծի իրականացումն առանց համակարգ ձեւավորող «ԱրմենՏել» ընկերության անհնարին է: Նրա գնահատմամբ, ՀՀ ողջ տարածքում այդպիսի ցանց կառուցելու համար անհրաժեշտ է շուրջ $500 մլն:
Նշենք, որ խոսքը գերարագ ինտերնետային ցանցի (արագությունը` 100Մբ/վրկ) շինարարության մասին է, որը նախատեսվում է իրականացնել ՀԲ-ի $24 մլն վարկային միջոցների հաշվին: