10:35 | 29.12.10 | Նորություններ | 2953

«ԱրմենՏել»-ը վաճառում է Beeline A100 հեռախոսներ 1 դրամով

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է 1 դրամով նոր Beeline A100 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին:

Առաջարկից կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն «Քեզ համար Էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթ` 5000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:

Նոր հեռախոսը, բացի հիմնական գործողություններից, ունի ռադիո, mp3-նվագարկիչ եւ հիշողության ծավալը մինչեւ 1 ԳԲ ավելացնելու հնարավորություն: Սարքն ունի txt-ֆորմատով ֆայլեր կարդալու եւ WAP-ի հնարավորություն: Հեռախոսի հետ միասին տրվում է նաեւ ստերեո համակարգ: Սարքավորումներն աշխատում են միայն Beeline բջջային ցանցի SIM-քարտերով եւ վաճառվում են ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:

««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին: Համոզված եմ, որ կապի միասնական օպերատորի  նոր բջջային հեռախոսը հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա, քանի որ ունի բազմաթիվ գործողություններ եւ շատ մատչելի գին»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: